Կահիրեի քրեական դատարանը վերսկսել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ դատաքննությունը: Ինչպես գրում է «Ալ Վաֆդ» պարբերականը, այս անգամ նրան մեղադրում են Քաթարի օգտին լրտեսության մեջ:

Խոսքը, մասնավորապես, Եգիպտոսի բանակի եւ նրա բյուջեի մասին գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացի Մուրսիից, ամբաստանյալների նստարանին են նաեւ  երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական կազմակերպության 10 ներկայացուցիչներ: Պետական մեղադրողն այս գործով արդեն կանչել է վկաների՝ ցուցմունք տալու համար: Դատաքննությունը բազմիցս հետաձգվել է: