Ադրբեջանում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ռելսերից դուրս է եկել Բալաքենից Բաքու ուղեւորվող գնացքը:

Միայն երջանիկ պատահականությամբ վագոնները չեն շրջվել եւ միջադեպը զոհերով չի ավարտվել:

Տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 21-ի առավոտյան Քեշլյա կայարանից 50 մետր հեռավորության վրա:

Տեղի ունեցածի պատճառներն անհայտ են: