Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ստիպված է եղել Մեծ Վիդզորյան զբոսայգում մեքենայով դուրս գալ գազոնի վրա, որպեսզի շրջանցի ճեմուղիով երեխայի հետ զբոսնող զույգին, հաղորդել է The Telegraph-ը:

Թագավորական զույգը՝ արքայազն Ֆիլիպն ու թագուհի Եղիսաբեթը, Jaguar X-Type ավտոմեքենայով Վինդզորյան զբոսայգիով գնում էին մսնակցելու եկեղեցական պատարագի:  Նրանց ճանապարհը փակել է երեխայի հետ զբոսնող ընտանեկան զույգը: Թագուհին շրջանցել է նրանց եւ հայտնվել գազոնի վրա:

«Մենք չգիտեինք, որ նա Վինդզորյան դղյակում է եւ չենք էլ նկատել, թե ինչպես է մոտեցել ավտոմեքենան: Ամուսինս հրում էր մեր 11 ամսական երեխայի հեծանիվը, իսկ ես մանկական սալյակը: Հետո տեսա Jaguar-ը եւ ասացի Թոբիին. «Աստված իմ, թագուհին», -պատմել է 23-ամյա տնային տնտեսուհի Սքարլեթ Վինսենթը: 

Եղիսաբեթը ժպտացել է երիտասարդ ծնողներին եւ նրանց ձեռքով արել, հաղորդում է RG-ը:

Բրիտանական ոստիկանությունը տեղի ունեցածի մեջ ոչ մի սարսափելի բան չի տեսնում: Անգլիական թագուհին երկրում միակ վարորդն է, ում թույլատրված է մեքենա վարել Վինդզորյան այգում: Բացի այդ նա իրավունք ունի մեքենա վարել առանց վարորդական իրավունքի, թեեւ նա վարորդական իրավունք ունի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: