Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներ, Արմատական կուսակցությունից Իգոր Մոսիյչուկն ու Անդրեյ Լոզովոյը Չերնիգովում ծեծել են լրագրող եւ պատգամավորի թեկնածու Ալեքսեյ Դուրնեւին, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Դուրնեւը պատմել է, թե այլ լրագրողների հետ սպասել է Օլեգ Լյաշկոյի մամուլի ասուլիսի մեկնարկին, երբ պատգամավորները մտել եւ հարձակվել են իր վրա։
Բլոգեր եւ 205-րդ ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Ալեքսանդր Բարաբոշկոն եւս պատմել է, թե տուժել է ծեծկռտուքի ընթացքում։





























