Սիերա-Լեոնեի դրոշի տակ նավարկող Majed and Randy բեռնանավը Ստամբուլում բախվել է Բոսֆորի ափին գտնվող, 19-րդ դարի պատմական վիլլային, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել կեսօրին։ 106 մետրանոց նավը անցնում էր Բոսֆորի նեղուցով, Մարմարի ծովի ուղղությամբ։ Ղեկի անսարքության պատճառով նավը կորցրել է կառավարումը, շարժվել դեպի ափ եւ բախվել 1860թ. կառուցված շենքին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Շենքի մի հատվածը փլուզվել է, այդ պահին ներսում մարդ չի եղել։

Դեպքի վայր առափնյա պաշտպանության նավեր են բերվել, որոնք բեռնանավը քարշակել են վերանորոգման։