Ինդոնեզիայի կոսմետիկ պարագաների արտադրության ճապոնական գործարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Ինչպես երեքշաբթի հաղորդել է Mandom Corp. ընկերության մամուլի ծառայությունը, որին էլ հենց պատկանում է այդ գործարանը, ևս 41 մարդ նախկինի նման գտնվում է հիվանդանոցում տարբեր աստիճանի այրվածքներով:
Գործարանում հրդեհ բռնկվել է հուլիսի 10-ին: Ըստ նախնական տարբերակի՝ պատճառը գազի արտահոսքն է եղել այն հատվածում, որտեղ աէրոզոլներ են արտադրվել՝ հաղորդում է TASS-ը:
Այդ գործարանի շինարարությունը ավարտվել է այս տարվա հունիսին: Ընկերության համար այն խոշոր արտադրամաս է Ասիայում, որը ստեղծվել է արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը բավարարելու համար:





























