Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ուղեկցող անվտանգության աշխատակիցների մեքենաները շղթայական ավտովթարի պատճառ են դարձել:
Թուրքական NTV-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ուրֆա նահանգի ահաբեկչության վայր այցելելուց հետո մեկնել է մահացած մի զինվորականի թաղմանը, որի ժամանակ նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցներից մեկը կտրուկ արգելակել է մեքենան` դառնալով շղթայակն ավտովթարի պատճառ:
Շղթայական ավտովթարի մեջ են հայտնվել նաեւ Դավութօղլուին ուղեկցող Ադըյաման նահանգի ժանդարմերիայի հրամանատարի եւ ոստիկանության պետի մեքենաներն ու շտապօգնության ու հրշեջ ծառայության մեքենաները:
Վթարի հետեւանքով մեկ ոստիկան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:





























