«Ուրալ» ավիաընկերությանը պատկանող, Մոսկվայից Գյանջա (Ադրբեջան) թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ռուսական Մին Վոդի քաղաքում, հաղորդում է ԱՊԱ-ն:
Ուղեւորներին տեղեկացրել են, որ օդանավի վայրէջքի պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ուղեւորներին տեղափոխել են այլ օդանավ: Այս պահին նրանք գտնվում են անձնագրային հսկիչ անցակետում:
Նշենք, որ սա այսօրվա ընթացքում արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է, որ տեղի է ունենում Մին Վոդիի օդանավակայանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սիմֆերոպոլից Սանկտ-Պետերբուրգ ուղեւորվող ուղեւորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Մին Վոդի քաղաքի օդանավակայանում:
«Ուղեւորատար А-320-ը, որն ուղեւորվում էր Սիմֆերոպոլից Սանկտ-Պետերբուրգ վթարային վայրէջք է կատարել Մին Վոդիում, քանի որ համակարգիչը ցույց է տվել համակարգային կառավարման անսարքություն: Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Մին Վոդիի օդանավակայանում: Վայրէջքը բարեհաջող է ընթացել, զոհեր եւ տուժածներ չկան»,-նշվում է հաղորդագրությունում:




























