Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է մեր գործունեության առաջնահերթությունը դառան: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Տուսկի խոսքով, Եվրամիությունը պաշտպանումէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը:
«Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս ԼՂ համակարտությունը կգտնի իր լուծումը: Մենք ուզում ենք ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Հակամարտության կարգավորումը պետք է մեր գործունեության առաջնահերթությունը դառնա: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը»,-ընդգծել է Տուսկը:





























