Կահիրեի քրեական դատարանը չորեքշաբթի նորից հետաձգել է գաղտնի փաստաթղթերը Քաթարին հանձնելու վերաբերյալ դատավարությունը գլխավոր մեղադրյալ, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի առողջական վատ վիճակի պատճառով:

Դատական գործընթացի սկիզբը նշանակվել է օգոստոսի 2-ին: Ըստ դատախազության ներկայացուցչի խոսքերի՝ այսօրվա նիստին Մուհամեդ Մուրսիի բացակայության պատճառը «արյան մեջ շաքարի ցածր մակարդակն էր»:

Ըստ մեղադրող կողմի՝ Մուրսին և ևս ինը մարդ, որոնց թվում նրա մտերիմ օգնականները,  «եգիպտական բանակի և հատուկ ծառայությունների գործունեության լիովին գաղտնի փաստաթղթեր են փոխանցել քաթարյան հետախուզությանը, ինչպես նաև քաթարյան  «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը՝ եգիպտական պետությունը թուլացնելու նպատակով », հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: