Հնդկաստանի ոստիկանությունը 16 մարդ է ձերբակալել, որոնց կասկածում են տարեց կնոջ սպանության մեջ:

Պումի Օրանգին, որին կախարդ են համարել, իր գյուղում գլխատել են այն բանից հետո, երբ հայտարարել են, որ նա է պատասխանատու գյուղացիների հաճախակի հիվանդանալու համար:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ոստիկանությունը տեղեկացրել է, որ ձերբակալվածների թվում 9 կին կա:

Իշխանությունների տվյալներով, վերջին կես տարվա ընթացքում Ասսամ նահանգում շուրջ 90 մարդու, հիմնականում՝ կանանց, գլխատել են, մահացու ծեծի ենթարկել կամ այրել: Նրանց տեղի բնակիչները կախարդ ու վհուկ են համարել: