Հայաստանի կառավարությունը համալրել է տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը: Այսօր՝ հուլիսի 23-ին կառավարության նիստում որոշում է կայացվել, որի համաձայն այդ ցանկում ավելացվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի՝ Վահրամ Շահինյանի անունը:
Նշվել է, որ մեկ ամսվա ընթացքում ՀՔԾ-ն կմշակի իր գերատեսչական տեղեկատվության ընդլայնված ցանկը, որը ենթակա է գաղտնիացման:
Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որը նույն թվականի նոյեմբերի 30-ին վավերացրել է ՀՀ Նախագահը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՔԾ պետն այժմ Վահրամ Շահինյանն է։





























