Պետությունը  973,2 մլն դրամ կտրամադրի Հայաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Տավուշի մարզային նշանակության ճանապարհների վերանորոգման համար: Միջոցները տրամադրվելու են կառավարության պահուստային ֆոնդից մինչեւ 2015թ-ի վերջը: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է այսօր՝ հուլիսի 23-ին իր նիստում:  

Նշենք, որ Տավուշի մարզը որպես Երեւանից ամենահեռու գտնվող մարզերից մեկը, համեմատաբար ամենա ոչ բարվոք վիճակում գտնվող ճանապարհներն ունի: Ընթացիկ վերանորոգման համար պետության հատկացումների առումով այս մարզն առաջիններից  մեկն է հանրապետությունում: