Վրաստանում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Պավլիկ Սեւոյանին՝ բարձր որակի ադամանդներ (մոտ 155 հազար դոլարի) մաքսանենգ ճանապարհով Վրաստան մտցնելու փորձի համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:

Թանկարժեք ադամանդները Վրաստանում են հայտնվել հայ-վրացական «Սադախլո» անցակետի մաքսային վերահսկողությունը շրջանցելով:

Սեւոյանին սպառնում է 5-7 տարվա ազատազրկում, հաղորդում է Sputnik Գռուզիան-ն:

Մեղադրյալը կամ նրա փաստաբանը դեռեւս որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել: