Անհրաժեշտ է հնարավորինս կրճատել տեսչական ստուգումները եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը:

Նրա խոսքով, պետք է այսուհետ եւս ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգ ներդրվել: Դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է ստուգվեն միայն անհրաժեշտության դեպքում՝, եթե պետական մարմինները խախտումների վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունեն:

«Մի քանի անգամ հենց այնպես ստուգել նույն ձեռնարկությունը իմաստ չունի»,-ընդգծել է Բաղիյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է նաեւ գյուղնախարարության մարմիններին, մասնավորապես, սննդամթերքի անվտանգության տեսչությանը:

«Ստուգումների խելամիտ  կրճատումը չի խանգարի մեզ հետեւել հանրապետությունում սննդամթերքի անվտանգությանն ու որակին»,-ամփոփել է փոխնախարարը: