Պեկինի իրավապահ մարմինների աշխատակիցները կալանավորել են տասնյակ կիսամերկ «սպարտացիների» Սանլիտուն թաղամասի կարգուկանոնի խախտման համար՝ հաղորդում է China Daily-ին:
Ըստ առկա տեղեկությունների՝ ոստիկանները մեկնել են դեպքի վայր միանգամից այն բանից հետո, երբ տեղի բնակիչները հայտարարել են ուշադրություն գրավող կիսամերկ օտարերկրացիների խմբի մասին:
Չինական սոցիալական ցանցերում արդեն լուսանկարներ են հայտնվել, որտեղ «սպարտացիները» երթով անցնում են չինական մայրաքաղաքի գլխավոր փողոցով: Ինչպես նշում է պարբերականը՝ համացանցային օգտատերերի արձագանքը միանշանակ չի եղել՝ հաղորդում է Gazeta-ն:
Պարզվել է, որ դա գովազդային ակցիա է եղել: Ոստիկանության ներկայացուցիչները հրամայել են ակցիայի մասնակիցներին կանգնել: Նրանք, ովքեր հրաժարվել են համագործակցել ոստիկանության հետ, կալանավորվել են:



























