Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության անհեթեթ հայտարարությունը։ «Նման անհեթեթ հայտարարությունները չենք մեկնաբանում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը։ 

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն այնքան է նյարդայնացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Նախիջեւանի հետ սահմանի մարտական հենակետեր, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հոխորտալով, թե ցանկացած պահի կարող են ոչնչացնել ռազմական օբյեկտները Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Երեւանում։