Հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Հատուկ ուշադրություն է դարձվել  կազմակերպության շրջանակներում անցկացվելիք «Փոխգործակցություն» եւ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին: ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Հայաստանում վերջինիս հյուրընկալման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ընթացքին:

Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում եւ մասնավորապես Հարավային Կովկասում տիրող անվտանգային միջավայրին եւ հնարավոր զարգացումներին: