Հյուսիսային Վիետնամի Լակթկաու գավառի ժողովրդական դատարանը տարբեր տարիների ազատազրկման է դատապարտել տեղի «ԿԻ հոա» շինարարական ընկերության ղեկավարներին՝ 2014թ-ին ընկերության կողմից կառուցված կամրջի փլուզման համար: Այդ մասին ուրբաթ հաղորդել են տեղի լրատվամիջոցները:
Նրանց տվյալներով՝ կազմակերպության տնօրեն Նգուեն Վան Քին եւ նախագծման բաժնի աշխատակից Բույ Հայ Շոնը 10 տարվա ազատազրկման են դատապարտվել, իսկ նախագծման բաժնի փոխղեկավարին երեք տարով ազատազրկել են: Բոլորին ներկայացվել է կեղծարարության ինչպես նաեւ նախագծման եւ շինարարության ժամանակ թույլ տրված սխալների մեղադրանք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կախովի կամրջի փլուզման դեպքը տեղի է ունեցել անցած տարվա փետրվարին Տամդիոնգ շրջանում: 2012թ-ին կառուցված 54-մետրանոց կամուրջը քանդվել է այն պահին, երբ դրա վրա 40 հոգուց բաղկացած հուղարկավորության թափոր է եղել: Նրանք բոլորն ընկել են 9մ բարձունքից: Դեպքի հետեւանքով ութ մարդ է մահացել, եւս 38-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:



























