Այսօր՝ օգոստոսի 16-ին Լեհաստանում կավարտվի շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Նախավերջին տուրում Հայաստանի երեք ներկայացուցիչները` Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Հրայր Սիմոնյանը հաղթանակ տարան, սակայն մեդալների հավակնել արդեն չեն կարող:  Մեր երեք պատվիրակներն էլ ունեն յոթական միավոր, իսկ առաջատարները` ռուսաստանցիներ Դմիտրի Անդրեյկինը եւ Սանան Սյուգիրկինն ունեն 9,5-ական միավոր: Աղջիկների մրցաշարում Անի Խանամիրյանը նախավերջին տուրում պարտություն կրեց եւ 5,5 միավորով 48-րդ տեղում է: