Ալմաթիում սելավը հսկայական վնասներ է պատճառել: Վնասի չափեը հաշվարկող հանձնաժողովի տվյալներով, Ալմաթիի գյուղերում ավերվել է 9 տուն, ջրի տակ են մնացել ավելի քան 40 փողոց, 450 տուն եւ 32 միավոր ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է Ղազախստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեն:
Սելավի հոսքը Ալմաթիով անցել է հուլիսի 23-ի գիշերը:
Նշվում է, որ սելավների դեմ կառուցված պատնեշը չի ավերվել, քաղաքին վտանգ չի սպառնում: Քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Սելավի հետեւանքների վերացման համար 2 մլրդ թենգե (մոտ 10 մլն դոլար) է հատկացվել:



























