Հուլիսի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են ստացվել, որ հուլիսի 16-ին, ժամը 13.55-ին, «ձախից գագաթոսկրի գծային կոտրվածք անցումով, գանգի հիմ, գլխուղեղի սալջարդ կոնդազյան հեմոռագիկ օջախ, աջ ճակատային բլթում» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 23-ամյա Արթուր Հ.-ն, որը վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ հուլիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 22-ամյա Արթուր Ս.-ն եւ 23-ամյա Արթուր Հ.-ն  Մասիսի կենտրոնական հրապարակի հետնամասում գումարային հարցի շուրջ վիճաբանել են Արթուր Հ.-ի հետ, քաշքշել իրար, որի ընթացքում Արթուր Ս.-ն բռունցքով մեկ անգամ հարվածել է Արթուր Հ.-ի դեմքին. վերջինս վայր է ընկել, գլուխը հարվածել գետնին եւ ստացել նշված վնասվածքը:

Արթուր Ս.-ն եւ Արթուր Հ.-ն հրավիրվել են բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: