«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի սեպտեմբերից ոչ շուտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:

«Այս պահին Հայաստանում ԲՀԿ-ական պատգամավորներից միայն երեքն են, մնացածը արտերկրում են: Երբ բոլորը կվերադառնան, մենք կուսակցության քաղաքական խորհրդի նիստ կհրավիրենք, որից հետո մեր միասնական դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Կուսակցության առաջնորդը նշեց, որ նիստը սեպտեմբերից շուտ չի լինի:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի 1-7-րֆ գլուխները: Նոր Նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի: