Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի լճափներից մեկում հերթապահություն իրականացնելիս, ջրափրկարարները «Կամբուզ» հանգստյան գոտուն հարակից տարածքում նկատել են քաղաքացիների անհանգիստ շարժումներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի ՕՀ ոստ. կապիտան Խ.-ին:
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը` տուժած 55-ամյա Ս. Ռ.-ն (Իրանի քաղաքացի) լճից դուրս է բերվել տեղի ուժերով:
Ջրափրկարարները Ս. Ռ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ տեղափոխել Սեւան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ ԱԱԾ պատասխանատու աշխատակից Ա. Մնացականյանը եւ ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակից Վ. Սիմոնյանը:





























