Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հյուրանոցներից մեկի հարեւանությամբ հրաձգություն է տեղի ունեցել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, առնվազն երկու վիրավոր կա: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:

ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով EFE-ին, հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:00-ին, քաղաքի կենտրոնում գտնվող Silken Ramblas հյուրանոցի մերձակայքում:

Նախնական տեղեկություններով, մի տղամարդ մոտեցել է երկու անձանց եւ կրակ բացել նրանց ուղղությամբ: Ոստիկանությունը շրջապատել է դեպքի վայրը: