2015թ. աշնանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանում գործարար կին առաջնորդների թրեյնինգ կանցկացնի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում ՎԶԵԲ ՓՄՁ  (SBS) աջակցման ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը։

Ծրագրին կարող են մասնակցել կին ձեռներեցներ ինչպես մարզերից, այնպես էլ մայրաքաղաքից։

 «Առաջիկա ամիսներին SBS-ը պլանավորում է ֆինանսական եւ ներդրումային ծառայությունների ոլորտում ֆինանսական խորհրդատուների  հետ թրեյնինգներ  անցկացնել։ Այդ գիտելիքները նրանք կարող են փոխանցել բիզնեսի իրենց հաճախորդներին»,- հայտարարել է Աղաբեկյանը։

Ավելի վաղ այս տարի SBS-ը թրեյնինգ էր անցկացրել էներգամատակարարման ինժեներների համար եւ բիզնեսի ընդհանուր դիագնոստիկայի ոլորտում։