Թուրքիայի իշխանությունները շարունակում են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը հարվածելու փոխարեն լայնածավալ գործողությունները PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Դիարբեքիրի ռազմաօդային բազայից օդ բարձրացող F-16 կործանիչները լայնածավալ օդային հարձակում են սկսել Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների ճամբարների դեմ:

Հարձակման ժամանակ օգտագործվում են հատուկ ռումբեր` գետնի տակ գտնվող թաքստոցները ոչնչացնելու համար:

Նշվում է, որ այս օդային հարձակումը PKK-ի դեմ համարվում է մինչ այժմ իրականացված հարձակումներից ամենախոշորը:

Նշենք, որ թե ԱՄՆ-ը, թե եվրոպական երկրները զարմացել են, թե ինչու է Թուրքիան իսլամիստ-ահաբեկիչներին հարվածելու փոխարեն պատերազմ սկսել քուրդ զինյալների դեմ, ովքեր պայքարում են ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ: