Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ ընդունած պատժամիջոցներին։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ «Ղրիմի եւ Սեւաստոպոլի շուրջ տիրող իրավիճակի պատճառով սահմանափակող միջոցներին միանալու» մասին հռչակագրի մեջ։

Հակառուսական պատժամիջոցներին միացել է եւս 6 երկիր՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Ուկրաինան։

«Թեկնածու երկրնհեր Չեռնոգորիան եւ Ալբանիան, իմչպես նաեւ Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, ինչպես  նաեւ Ուկրաինան եւ Վրաստանը միանում են այդ հայտարարությանը»,- ասված է հայտարարության մեջ։