Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը ժամանակավորապես արգելել է հանրապետությունից ԵՏՄ մաքսային սահմաններից դուրս նավթամթերք արտահանել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ղազախստանի էներգետիկայի նախարար Վլադիմիր Շկոլնիկի ստորագրած հրամանը։

Փաստաթղթի տեքստից պարզ է դառնում, որ արգելքը կիրառվում է «նավթամթերքի ներքին շուկայում կրիտիկական պակասորդ եւ գնաճ թույլ չտալու նպատակով»։

«Վեց ամսվա արգելք սահմանել Ղազախստանի Հանրապետությունից ԵՏՄ մաքսային տարածքից դուրս նավթամթերքի, բացառությամբ կենցաղային վառելիքի արտահանման համար»,- ասված է փաստաթղթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԵՏՀ-ում առաջարկում են քննարկման դնել ԵՏՄ մյուս անդամ պետությունների տարածքում համանման օրենք կիրառելու հնարավորությունը։