Ռուսաստանը միայն կողջուներ ԵՏՄ-ին անդամակցելու Բաքվի որոշումը: Այս մասին haqqin.az-ին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Շուկովը՝ մեկնաբանելով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը եւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը:
«Այդ միությունը մեծ հնարավորություններ է առաջարկում երկրների միջեւ փոխգործակցության համար: Այն նպաստում է ազատ առեւտրի զարգացմանը եւ կապիտալի հոսքին: Համատեղ տնտեսական զարգացումն ընդլայնում է ընդհանուր շուկան, թեթեւացնում շատ հարցերի լուծումը: Ինձ թվում է, դա բխում է բոլոր երկրների շահերից, որոնք ընդգրկվում են ԵՏՄ կազմում: ԵՏՄ դռները բաց են Ադրբեջանի համար»,-հայտարարել է Ալեքսանդր Ժուկովը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա Պետդումայի փոխխոսնակը նշել է, որ Ռուսաստանը ամեն կերպ նպաստում է այդ խնդրի կարգավորմանը: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի լուծի այդ խնդիրը»,-ընդգծել է Ժուկովը:





























