ՌԴ Մոսկվայի մարզի «Ալաբինո» ռազմական հրաձգարանի տարածքում օգոստոսի 1-ին մեկնարկել են 2015թ. Միջազգային բանակային խաղերը։ Բացման արարողությանը ելույթ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Խաղերը կշարունակվեն 2 շաբաթ։ Մենք ականատես կլինենք տանկիստների, օդաչուների, դեսանտայիննների, ծովային հետեւակայինների, հեծելազորայինների, հետախույզների եւ այլ ոլորտի զինծառայողների միջեւ մղվող լարված պայքարին»,- հայտարարել է նախարարը։
Խաղերը կընթանան ՌԴ տարբեր մարզերում, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Խաղերին մասնակցելու են 17 երկրներից ժամանած 57 թիմեր։ Հայաստանը կմասնակցի «Տանկային երկամարտ» մրցույթին։
Խաղերը կավարտվեն օգոստոսի 15-ին։





























