Օգոստոսի 4-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 162 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Էդգար Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Էդգար Հ.-ն խոստովանել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, ջրատարի միջով մուտք է գործել 47-ամյա Մեսրոպ Ս.-ի  Մայրաքաղաքային փողոցում գտնվող տան բակ, ապա բաց դռնից մտել է տուն, որտեղ վերջինիս աշխատասենյակի դարակից գողացել է 19.000 դրամ, իսկ խանութի դրամարկղից` 31.000 դրամ:

Գողոնն առգրավված է:

Էդգար Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: