Գիտնականները զգալի կապ են նկատել կանանց մոտ քաղցկեղի առաջացման եւ մաքրող եւ օդափոխիչ միջոցների օգտագործման միջեւ: Ընդհանուր առմամբ, այս ամենի հետեւանքով կրկնապատկվում է կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը:
Ըստ ladyportal.info-ի, հետազոտության ընթացքում գիտնականները հեռախոսով հարցազրույց են անցկացրել կրծքի քաղցկեղ ունեցող 60-80 տարեկան 787, ինչպես նաեւ այդպիսի խնդիր չունեցող 721 կանանց հետ:
Mignews-ի փոխանցմամբ, կանանց հարցրել են մաքրող միջոցների եւ թունաքիմիկատների օգտագործման մասին եւ պայմանականորեն նրանց չորս խմբի բաժանել՝ կախված այն հանգամանքից, թե որքան հաճախ են կանայք օգտագործել այդ միջոցները:





























