Ռուսաստանում պաշտոնյաների կողմից ոչնչացման ենթակա պատժամիջոցային ցուցակի սննդամթերք օգտագործելը քրեորեն հետապնդելի արարք կհամարվի։  Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Ռուս սպառողների վերահսկման ծառայության իր աղբյուրները։

Պարբերականը նշում է, որ ծառայության մշակած կարգավորումների համաձայն, պատժամիջոցնային ցուցակի սննդամթերք օգտագործելու համար նախատեսված կլինի ՌԴ ՔՕ 293-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատիժը՝ «Անփութություն»։ Մեղավորներին կարող է սպառնալ մինչեւ 120 հազար ռուբլի տուգանք, մինչեւ 360 ժամվա պարտադիր աշխատանք, մինչեւ 1 տարվա ուղղիչ աշխատանք կամ մինչեւ 3 ամսվա կալանք։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել մինչեւ օգոստոսի 6-ը ոչնչացնել էմբարգոյի տակ հայտնված ներմուծված սննդամթերքները։