Ավարտվել է Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության պայմանագրի վավերացման  գործընթացը, ասված է ԵՏՀ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԵՏՀ-ն սպասում է Ղազախստանի վերջին դիվանագիտական նոտային, որից հետո Ղրղզստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ։

«Ակնկալվում է, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այս կապակցությամբ արդեն հիմա իրականացվում են բոլոր անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերը»,- ասված է հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։