Օգոստոսի 6-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում  «ՎԱԶ 21065» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ երթեւեկելիս վրաերթի է ենթարկել 2-ամյա աղջնակի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։