Օգոստոսի 6-ին,  ժամը 20.20-ի սահմաններում, Գյումրիի Շահումյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ 2121» (Նիվա) եւ «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: