Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բժշկական փորձաքննությունների արդյունքները ցույց են տվել, որ քաղաքական գործչի վրա կարող էին կրակել երկու տարբեր ատրճանակներից, հաղորդում է «Կոմերսանտը»:
Պարբերականի տվյալներով, բժշկական փորձագետները պետք է պարզեին, թե կոնկրետ ինչ դիրքում է եղել մարդասպանը, սակայն նմրանք չեն կարողացել պատասխանել այդ հարցին՝ վկայակոչելով, որ քաղաքական գործչի մարմնի վնասվածքները չեն համապատասխանում նրա վերակուի եւ սվիտերի վրայի անցքերին, որոնք առաջացել են կրակոցների հետեւանքով:
Նշվում է, որ այդ անհամապատասխանությունը կարող է բացատրվել նրանով, որ կրակոցի պահին Նեմցովը շարժվել է, իսկ վերարկուի կոճակներն արձակված են եղել:




























