Հաագայի դատարանը Բենիլյուքսի երկրներում (Բելգիա, Նիդերլանդներ եւ Լյուքսեմբուրգ) արգելել է Stoli օղու վաճառքը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ալկոհոլային այս խմիչքի արտադրությամբ զբաղվում էր Spirits International-ը։ 2015թ. մարտին Ռոտերդամի շրջանային դատարանի որոշմամբ Stolichnaya ապրանքանիշի օղու իրավունքը վերադարձվել էր Ռուսաստանին։ Դատարանը Spirits International-ին պարտադրել էր փոխհատուցել համապատասխան վնասը եւ երեք ամսվա ընթացքում ապրանքանիշի վերահսկումը հանձնել ռուսական «Սոյուզպլոդիմպորտ» պետական ձեռնարկությանը, գրում է Gazeta-ն։
Spirits International-ը, շշերի պիտակները Stolichnaya-ից դարձնելով Stoli, շարունակում էր օղու իրացումը։ Հաագայի դատարանը ընկերության գործողությունը որակել է որպես «Սոյուզպլոդիմպորտ»-ի իրավունքների ոտնահարում եւ արգելել Stoli ապրանքանիշի առեւտրայնացումը։




























