Վայոց ձորում հուլիսի 4-ին բեզոարյան այծի որսի հերթական դեպքն է արձանագրվել:
NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արարատի մարզի բնակիչ Մխիթար Պետրոսյանը հուլիսի 4-ին վաղ առավոտյան Արտաբույնք գյուղի «Արծաթ աղբյուր» կոչվող տարածքում որսացել է բեզոարյան այծ, որի որսն ամբողջովին արգելված է: Մխիթար Պետրոսյանը պետությանը պատճառել է 3 մլն դրամ նյութական վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:




























