Երբ կինն առաջին անգամ ամուսնանում է, լի է վառ երազներով, ամուսնու հետ համատեղ կյանքի մասին նրա պատկերացումները զգալիորեն տարբերվում են իրականությունից: Հավանաբար, հենց դա է պատճառը, որ համատեղ կյանքի առաջին կամ երկրորդ տարում բազմաթիվ զույգեր բաժանվում են:

Ըստ ladyportal.info-ի, ամուսնանալով երկրորդ անգամ՝ կանայք եւ տղամարդիկ ավելի սթափ են նայում ապագային: Նրանք չեն ձգտում ավազե ամրոցներ կառուցել՝ իմանալով, որ մեկ քամին բավարար է՝ բոլոր պատրանքները ցրելու համար: Կինն արդեն գիտի, թե ինչ չի կարելի անել, եւ փորձում է չկրկնել նախկին սխալները: Նույնն է նաեւ տղամարդու պարագայում:

Անհաջող ամուսնությունը կարելի է երիտասարդության սխալ համար, քանի որ վաղ տարիքում մենք ավելի շատ ղեկավարվում ենք էմոցիաներով, այլ ոչ թե սթափ մտքով: