ՄԱԿ-ի Կանանց իրավունքների ոտնահարումների բոլոր տեսակների վերացումների կոմիտեն (CEDAW) օգոստոսի 17-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել Թուրքիայում  շարիաթի կանոններով հագնվող կանանց իրավունքների ոտնահարումը:

ՄԱԿ-ի կոմիտեի փոխանցմամբ, «արգելքի ձգտողների նկատմամբ պետք է իրավական միջոցներ կիրառվեն: Չի կարելի ձգձգել այդ խնդրի լուծումը»:

Անցած տարվա սկզբին կառավարող կուսակցությունը փորձել է հասնել արգելքի վերացման, բայց հանդիպել է ընդդիմության հզոր հակազդեցությանը, որը բողոք էր ներկայացրել Սահմանադրական դատարան, վերջինս էլ բեկանել էր իշխանությունների որոշումը: