Չինաստանի Դունգուան քաղաքում կառուցվող մետրոյի կայարանը գետնի տակ է անցել, հաղորդում է The South China Morning Post-ը:

Ականատեսները նկարահանել են միջադեպը, որը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, տեղի ժամանակով 10.00-ին, եւ տեղադրել համացանցում:

Պարբերականի փոխանցմամբ, սկզբում կառուցվածքները փլուզվել են հուլիսի 12-ին: Երկրորդ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ, որի հետեւանքով փլուզված 80 քմ տարածքը մեծացել է՝ հասնելով 300 քմ-ի, հաղորդում է Lenta-ն:

Ecns.cn-ը նշում է, որ միջադեպի հետեւանքով մահացել է մեկ բանվոր, տուժածների թիվը ճշտվում է: