ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր արձակուրդի մի մասը մտադիր է անցկացնել ընթերցանությամբ: Politico թերթի փոխանցմամբ, Օբաման որոշել է ամառվա ընթացքում 6 գիրք կարդալ: Ցանկը բաղկացած է գեղարվեստական ստեղծագործություններից, գիտական գրականությունից, ինչպես նաեւ ֆանտաստիկայի ժանրի գրքեր:

Այսպես, ԱՄՆ նախագահն ընտրել է հետեւյալ գրքերը՝ Ջեյմս Սոլթերի «Այն ամենը, ինչ կա», Էնթոնի Դորի «Մեզ անտեսանելի ողջ աշխարհը», Էլիզաբեթ Կոլբերթի «Վեցերորդ ոչնչացում», Ջումփա Լահիրիի «Հարթավայր», Տա Նեհիսի Կոութսի «Աշխարհի եւ իմ միջեւ» եւ Ռոն Չերնոուի «Վաշինգտոն. կյանք»:

Թերթը Օբամայի պլանները հավակնոտ է համարել, քանի որ նա պատրաստվում է այդ 6 գրքերը կարդալ 16 օրում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր գրքի համար Օբաման ունի 2,5 օր, հաղորդում է Lenta-ն: