Չինաստանի Տյանցզին քաղաքում դյուրավառ նյութերի պահեստում պայթյունի հետեւանքների վերացման գոտում ցիանիդ եւ այլ թունավոր քիմիկատներ են հայտնաբերվել, հաղորդում է International Business Times-ը:

Չինաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարության տվյալներով, դրենաժային խողովակներից մեկում ցիանիդի պարունակության մակարդակը 8 անգամ գերազանցել է նորման, հաղորդում է Gazeta-ն:

Այս պահին պայթյունի հետեւանքների վերացման գոտում աշխատում են 214 զինծառայողներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տյանցզինում պայթյունի հետեւանքների վերացման գոտում ողջ մնացած մարդու են գտել: