Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում օգոստոսի 13-ին բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ երկրի նախագահ Ռաֆայել կորեայի վարած քաղաքականության: Ցուցարարների եւ ոստիկանների բախման հետեւանքով տուժել է առնվազն 16 ոստիկան, հաղորդում է Էկվադորի ՆԳ նախարարությունը:

Բողոքի ակցիաների հիմնական պատճառն այն է, որ կառավարությունը մտադիր է փոփոխություններ իրականացնել սահմանադրության մեջ, որը թույլ կտա երկրի նախագահ Ռաֆայել Կորեային 1917 թվականին կրկին՝ արդեն 4-րդ անգամ անընդմեջ, առաջադրվել նախագահի պաշտոնում:
Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հայտնի է, որ հաջողվել է ձերբակալել մոտ 20 ցուցարարի: Երկրի մի շարք այլ քաղաքներում եւս հակակառավարական հանրահավաքներ են տեղի ունեցել: