ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը օգոստոսի 18-ին ընդունել է սերֆինգի աշխարհի չեմպիոնուհի Սառա Հեբերտին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ հայ ազգը հպարտանում է ֆրանսուհու հաջողություններով, քանի որ նա ներկայացնում է Հայաստանը, հաղորդում է նախարարության կայքը:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել մեր երկրում այս մարզաձեւի զարգացման համար առաջարկվող ծրագրերին: Սառա Հեբերտը 2006թ. դարձել է աշխարհի չեմպիոն, մի քանի տարի շարունակ աշխարհի գավաթի խաղարկություններում զբաղեցրել է բարձր տեղեր: Ցուցաբերած արդյունքներով Սառան ընդգրկվել է նաեւ Գինեսի ռեկորդների գրքում: Այս տարի նա պատրաստվում է սահմանել նոր ռեկորդ` 25 օրում սերֆինգով հատել Ատլանտյան օվկիանոսը: Անվանի մարզուհին ցանկություն ունի 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում ներկայացնել Հայաստանը:



























