Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 07.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զ. Անդրանիկի փողոցում՝ էլ.ցանցի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Լադա Կալինա» մակնիշի Տ 6248 պ/հ (վարորդ` 60-ամյա Գ. Հ.) եւ «Օպել Աստրա Ջի» մակնիշի 33 VL 752 պ/հ (վարորդ՝ 28-ամյա Հ. Խ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Հ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:





























