Իտալիայի պետական ոստիկանության եւ Ֆինանսական գվարդիայի աշխատակիցները սիցիլիական Կատանիա քաղաքում ապօրինի միգրանտների փոխադրող 8 անձ են ձերբակալել:
Ձերբակալվածները՝ 3 մարոկկացի, 4 լիբիացի եւ 1 սիրիացի, եղել են այն նավում, որի վրա անցյալ շաբաթ 49 միգրանտի դի է հայտնաբերվել: Նրանք եղել են փակ խցում եւ, ենթադրաբար, խեղդվել են վառելիքի գոլորշուց: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իտալական Rai News 24 հեռուստաալիքին:
Նավաստիները փրկել են 313 մարդու, բոլորն էլ ապօրինի միգրանտներ են: Մահացածների մարմինները հասցրել են Կատանիայի նավահանգիստ:





























