Հնդկաստանի հյուսիսում Ջամմու եւ Քաշմիր նահանգում ոստիկանության անցակետի վրա հարձակման հետեւանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է NDTV-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիսային Սոպոր քաղաքում: АК-47-երով զինված երկու անձիք մոտոցիկլով մոտեցել են ոստիկանին եւ դիմահար կրակոց արձակել: Հարձակման հետեւանքով ոստիկանն ու մի խաղաղ բնակիչ զոհվել են:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ոստիկանության անցակետը գտնվում է Թուջար գյուղում՝ Շրինագարից 50 կմ հեռավորությամբ:





























